Coaf

Լոգոպեդ

Karakert, ArmavirFull timePosted 17 days ago
Apply on Coaf →Sign in to save this role

Sign in to see who you know at Coaf.

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Լոգոպեդական միջամտություններ (80%)

  • Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
  • Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։
  • Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։
  • Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։

Կրթություն և իրազեկում (10%)

  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։
  • Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
  • Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների համար։

Համագործակցություն (10%)

  • Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։
  • Սերտորեն համագործակցել համայնքների կրթական և առողջապահական հաստատությունների հետ:

ՔՈ ԹԻՄԸ

Լոգոպեդի դերը ստանձնելով միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և որպես լոգոպեդ ավելի քան հինգ տարվա փորձ։
  • Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
  • Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությանը։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)

  • Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ։
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։
  • Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
  • Պատասխանատվությամբ և պարտաճանաչորեն հետևել վերջնաժամկետներին։
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
  • Բաց նորարարության համար և ինքնաքննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝

2026թ․-ի սեպտեմբերի 21-ի օրվա ավարտն է։

Also hiring in